Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձևի քվեարկությունը Իսրայելի Քնեսեթում կասեցվել է՝ տարածաշրջանում տիրող զգայուն դիվանագիտական իրավիճակի ֆոնին։ Քվեարկության հետաձգումը կարող է կապված լինել Իսրայելի և Թուրքիայի միջև լարվածությունը նվազեցնելու միջազգային ջանքերի հետ։ Սպասվում է, որ շաբաթվա վերջին Քնեսեթը կգնա ամառային արձակուրդ և չի վերսկսի աշխատանքը մինչև հոկտեմբերի 27-ին նշանակված խորհրդարանական ընտրություններ։               
 

Արցախի Նախագահն արժևորել է ԵՊԲՀ-ի հետ ամուր կապերի պահպանումը

Արցախի Նախագահն արժևորել է ԵՊԲՀ-ի հետ ամուր կապերի պահպանումը
04.05.2017 | 19:40

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մայիսի 4-ին ընդունել է Մ. Հերացու անվան Երևանի պետական բժշկական համալսարանի (ԵՊԲՀ) պատվիրակությանը՝ բուհի ռեկտոր Արմեն Մուրադյանի գլխավորությամբ:

Ինչպես տեղեկացնում են Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, քննարկվել են Արցախում առողջապահության ոլորտի զարգացմանը, բժշկական կադրերի պատրաստմանն ու վերապատրաստմանն առնչվող տարբեր հարցեր:


Երկրի ղեկավարը ԵՊԲՀ-ն անվանել է Արցախում բժշկական կադրերի պատրաստման կարևորագույն դարբնոցներից մեկը՝ արժևորելով ամուր կապերի պահպանման անհրաժեշտությունը:
Հանդիպմանը մասնակցում էին ԼՂՀ առողջապահության նախարար Կարինե Աթայանը, պաշտոնատար այլ անձինք:

Դիտվել է՝ 1459

Մեկնաբանություններ